Գոայի մշակույթի նախարարը նիգերիացիներին համեմատել է քաղցկեղի հետ
Հնդկական Գոա նահանգի մշակույթի նախարար Դայանանդ Մանդրեկարը նիգերիացիներին անվանել է «քաղցկեղային ուռուցք», գրում է Газета-ն՝ The One India-ին հղումով։
Նախարարների կաբինետի ղեկավար Մանոհար Պարիկարը նույնպես իրեն թույլ է տվել ռասիստական արտահայտություններ հնչեցնել՝ ի պատասխան նիգերիական խմբավորումների ելույթների։ Շաբաթվա սկզբին 200 նիգերիացիներից բաղկացած խումբն արգելափակել էր նահանգի գլխավոր քաղաքի՝ Մապուսի հիմնական ճանապարհը՝ նիգերիացիների սպանությանն ի պատասխան։
Պարիկարը հրամայել է ոստիկանությանը ձերբակալել բոլոր իրավախախտներին ու արտաքսել նրանց նահանգից։
Ավելի ուշ նախարարը «100 անգամ» ներողություն է խնդրել ռասիստական արտահայտությունների համար՝ ասելով, որ չի ցանկացել որևէ մեկին վիրավորել։










