Fender ընկերությունը թողարկել է Փրեսլիի և Քոբեյնի կիթառների կրկնօրինակները (լուսանկարներ)
Fender ընկերությունը միաժամանակ մի քանի անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար։ Ընկերությունը կթողարկի նոր կիթառներ՝ երաժշտական գործիքների կրկնօրինակներ, որոնք նվագել են Էլվիս Փրեսլին և Կուրտ Քոբեյնը, գրում է Luxlux.net-ը։
Ակուստիկ կիթառները նույնությամբ կրկնում են Փրեսլիի գործիքների դիզայնը և հնչեղությունը։ Կիթառն անվանվել է Elvis Presley Kingman։ Գործիքը գնել հնարավոր կլինի ընդամենը 600 դոլարով։

Կուրտ Քոբեյնի արվեստի սիրահարները կարող են կրկնակի ուրախանալ. նրանց համար Fender ընկերությունը պատրաստել է միաժամանակ երկու մոդել՝ Fender Kurt Cobain Mustang և Fender Kurt Cobain Jaguar, որոնք կարժենան 1.850 դոլար։ Հետաքրքրական է, որ նոր կիթառները կհայտնվեն 2 տարբերակով՝ աջլիկների և ձախլիկների համար։












