Google-ը «երջանկության հավելված» է թողարկել

12:40 • 08.11.13

Google ընկերության ստեղծած HappyHealthy հավելվածը տրամադրությունը բարձրացնող, ինչպես նաև տխրությունը ցրող խորհուրդներ է առաջարկում, գրում է Daily Mail-ը: Ծրագիրը նաև հետևում է տրամադրության փոփոխություններին և թույլ է տալիս հենց սկզբնական շրջանում կանխել վատ տրամադրության ազդանշանները։

 

Հավելվածի հիմնական ասելիքն այն է, որ երջանկությունը ներքին աշխատանք է և որ մեր սննդի և կենսակերպի ընտրությունն ավելի շատ է ազդում երջանկության հորմոնների վրա, քան ինչ-որ իրադարձություններ: Մենք պետք է անհրաժեշտ վարժություններ անենք մեր մտքի և մարմնի համար, որպեսզի բարելավենք առողջական վիճակը։

 

Ծրագիրը ժամանակակից յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ թվային ընկեր է, գրում է աղբյուրը:

 

Հեղինակների կարծիքով՝ այն հատկապես օգտակար կլինի նրանց համար, ովքեր տառապում են սթրեսից և անհանգստությունից, ինչպես նաև նրանց համար, ովքեր դժվարությամբ են հանգստանում իրենց շատ խիստ կենսակերպի պատճառով:

Google-ը «երջանկության հավելված» է թողարկել