Ֆիլիպինները պատուհասել է ամենաուժեղ թայֆունը. կան զոհեր

09:23 • 08.11.13

Ֆիլիպինները պատուհասել է «Հայյան» թայֆունը, որն այս տարվա ամենաուժեղ փոթորիկն է և որն արևմտյան մամուլում անվանում են սուպերթայֆուն: Ավելին՝ մասնագետները կարծում են, որ սա կարող է դառնալ օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաուժեղ թայֆունը:

 

ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ թայֆունի պատճառով 125 հազար մարդ է տարհանվել, կան զոհեր: Երկու մարդ է զոհվել, որից մեկը` երեխա:

 

Երկրի 22 նահանգներում հետաձգվել են դասերը, դադարեցվել է ծովային և ցամաքային հաղորդակցությունը:

 

Վայրկյանում 76,4 մ արագությամբ թայֆունը կենտրոնից շարժվում է երկրի հյուսիս-արևմուտք, կարող է հասնել ռեկորդային 87-ի: Սպասվում է, որ հաջորդ օրը «Հայյան»-ը կտարածվի նաև Վիետնամում և Լաոսում:

Սա կարող է գերազանցել անգամ 1969-ի «Ալեն» և 1980-ի «Կամիլա» թայֆունները: