Այսօր Ուրախների և հնարամիտների ակումբի՝ КВН-ի միջազգային օրն է
Ռուսաստանը և ԱՊՀ մի շարք երկրներ 2001թ. նոյեմբերի 8-ին առաջին անգամ նշել են Ուրախների և հնարամիտների ակումբի՝ ՈՒՀԱ-ի միջազգային օրը։ Տոնի գաղափարն առաջարկել է ՈՒՀԱ-ի միջազգային ակումբի նախագահ Ալեքսանդր Մասլյակովը, գրում է calend.ru-ն։
Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ ՈւՀԱ-ի առաջին խաղի, որը եթերում է հայտնվել 1961թ. նոյեմբերի 8-ին։
ՈՒՀԱ-ի միջազգային օրը դեռևս ընդգրկված չէ ՄԱԿ-ի համաշխարհային տոների ցուցակում, պաշտոնական տոն չէ նաև Ռուսաստանում։ Սակայն հաշվի առնելով խաղի հեղինակությունը նախկին Խորհրդային միության երկրներում՝ այն պետք չէ բացառել, գրում է աղբյուրը։
Նշենք, որ ՈՒՀԱ-ի խաղերում բազմիցս փայլել են մեր հայրենակիցները։










