Մարտին Վարդազարյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ տեղի կունենա
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում նոյեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա հոբելյանական երեկո` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի վետերան, տաղանդավոր կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի ծննդյան 75-ամյակին:
Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, համերգը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի կամերային-սիմֆոնիկ, ինչպես նաև էստրադային և ջազային ստեղծագործությունները: Հանդես կգան Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան/, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը /գեղարվեստական ղեկավար Ս. Սմբատյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար Հ. Թոփիկյան/, Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները, ինչպես նաև մենակատարներ Ռաիսա Մկրտչյանը, Արուս Աճեմյանը, Արտաշես Գրիգորյանը, Աննա Վարդազարյանը, Լուսինե Կչոզյանը, Արթուր Իսպիրյանը:










