Motorola-ն բարձրախոսը կհամատեղի դաջվածքի հետ
Motorola ընկերությունը ցանկանում է պատենտավորել բարձրախոսը, որն ամրանում է մարդու վզին և իրենից «էլեկտրոնային դաջվածք» է ներկայացնում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Engadget-ին:
Համապատասխան դիմում արդեն ներկայացվել է ամերիկյան պատենտային գերատեսչությանը: Դեռևս հայտնի չէ, թե ինչ տարբերակով է «դաջվածքը» ամրանալու կաշվին:
Բարձրախոս-դաջվածքը հեռախոսով զրույցի ժամանակ գրանցելու է մարդկային ձայնի տատանումները: Motorola-ն նաև նշում է, որ նման խոսակցությունների ժամանակ կողմնակի աղմուկն ավելի քիչ կլինի, քան՝ հեռախոսային զրույցի ժամանակ:
Ընկերությունում նշում են, որ «դաջվածքը» հնարավոր կլինի ամրացնել նաև կենդանիների մաշկի վրա, սակայն չի մանրամասնվում դրա նպատակները:










