Անհայտ անձինք ԱՄՆ-ում 400.000 դոլարի ընկույզ են գողացել

09:11 • 08.11.13

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում անհայտ անձինք գողացել են 63.5 տոննա ընկույզ, որի արժեքը 400 հազար դոլար է, հայտնում է Взгляд-ը։

 

Գողությունը տեղի է ունեցել Էսկալոն քաղաքի պահեստներից մեկում։ Հետաքրքրական է, որ անցած ամիս ևս նմանատիպ մի միջադեպ էր տեղի ունեցել, երբ մայրուղում կայանած մեքենայից 4.5 տոննա ընկույզ էր գողացվել։

 

Տեղի իշխանությունների կարծիքով՝ գողությունները պայմանավորված են այս ապրանքի գների բարձրացմամբ։
Ընկույզի աճեցման առումով համաշխարհային առաջատար է համարվում Չինաստանը։