Մեկնարկել է Հռոմի միջազգային կինոփառատոնը

11:46 • 08.11.13

Մեկնարկել է Հռոմի միջազգային կինոփառատոնը (Festival Internazionale del Film di Roma)։

 

Այն ստեղծվել է 2006-ին, հիմնադիրներն են Հռոմի քաղաքապետարանը, Հռոմի առևտրի պալատը, Լացիո շրջանի և Հռոմի նահանգի կառավարությունները և «Երաժշտություն Հռոմի համար» հիմնադրամը, գրում է РИА Новости-ն։

 

Հռոմի միջազգային կինոփառատոնը զբաղեցնում է 5-րդ տեղը եվրոպական փառատոների շարքում՝ Վենետիկի, Կաննի, Բեռլինի և Ռոտերդամի փառատոներից հետո։

 

Հիմնական մրցույթում, որում ներկայացված են համաշխարհային պրեմիերաներ, 2013-ին մասնակցում է 18 ֆիլմ։
Փառատոնի ծրագիրը հագեցած է ցուցադրություններով, հանրային քննարկումներով, նորաձևության հետ կապված միջոցառումներով, երաժշտությամբ և գրականությամբ։ Փառատոնի շրջանակում մի քանի օր անցկացվում է Business Street կինոշուկան։

 

Փառատոնի գլխավոր մրցանակը ոսկե արձանիկն է, որը պատկերում է Հռոմի խորհրդանիշը՝ կայսր Մարկոս Ավրելիոսի արձանը։ Այն պատրաստում են Bulgari ոսկերչական տան դիզայներները։
 

Հռոմի 8-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2013թ. նոյեմբերի 8-17-ը։