Երևանի Վաղարշյան փողոցում վրաերթի են ենթարկել 12-ամյա աղջկա
10:12 • 08.11.13
«Լեքսուս GX-470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 7-ին՝ ժամը 18.00-ին, Երևանի Վ. Վաղարշյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն:
Placeholder










