Սնոուդենն աշխատանք է գտել Ռուսաստանում
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, աշխատանք է գտել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով նրա ներկայացուցիչ Անատոլի Կուչերենային:
Ըստ վերջինիս` խոսքը խոշոր ընկերության մասին է, որի անունը չի հրապարակվում:
Կուչերենան ասել է միայն, որ Էդվարդն աշխատանքի է գնում նոյեմբերի 1-ից, և ամեն ինչ լավ է:
Ավելի վաղ փորձագետները նշել էին, որ Սնոուդենը Ռուսաստանում աշխատանք գտնելու խնդիր չի ունենա. անգլերենի շատ լավ իմացությամբ ՏՏ մասնագետները խիստ պահանջված են այնտեղ:










