Սորոսը 1 մլն դոլար է նվիրաբերել սիրիացիներին
Հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 մլն դոլար գումար է նվիրաբերել Սիրիայի հակամարտությունից տուժածներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գումարը Սորոսն ուղարկել է «Փրկության միջազգային կոմիտե» հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է Սիրիայում մարդասիրական հարցերով:
Ըստ նրա՝ Սիրիայում շատ քաղցած մարդիկ կան, իսկ ձմռան գալուստի հետ մարդիկ կմրսեն, և նրանց օգնություն է անհրաժեշտ:
Սորոսի գնահատականով՝ Սիրիայում մարդասիրական օգնությունն իբրև պատերազմական գործիք են օգտագործում իշխանություններն ու ապստամբները:
83-ամյա Սորոսը տարեկան 300 մլն դոլար է հատկացնում ոչ առևտրային կառույցներին, հիմնադրամներին:










