Ստավրոպոլում ձերբակալված անձը ցանկացել է պայթեցնել ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատունը
ՌԴ Ստավրոպոլ քաղաքում հոկտեմբերի վերջին ձերբակալված տղամարդը, ում վրա «մահապարտի գոտի» էր հայտնաբերվել, խոստովանել է, որ ցանկացել է պայթեցնել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը, տեղեկացնում է Взгляд-ը՝ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին հղումով։
«Ձերբակալվածը հայտարարել է, որ նախատեսում էր պայթեցնել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը»,-ասել է աղբյուրը։
Փորձաքննության արդյունքներով՝ պայթուցիկ սարքը գործող է համարվել։ Կասկածյալը կալանքի տակ է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 31-ին ձերբակալվել է մի տղամարդ, ում վրա «մահապարտի գոտի» է եղել։ Տղամարդը եղել է Ստավրոպոլի բնակիչ։










