Թութանհամոնի դամբարանի կողքին կտեղադրվի դրա կրկնօրինակը

18:19 • 08.11.13

Թութանհամոնի դամբարանի կրկնօրինակը կբացվի նոյեմբերին՝ իրական դամբարանի կողքին, գրում է gazeta.ru-ն՝ Daily Mail-ի հղումով։


Այդ կերպ, նշում է պարբերականը, Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկները երկընտրանքի առաջ կկանգնեն. վճարե՞լ, որպեսզի տեսնեն իրական դամբարանը, թե՞ աջակցել դրա պահպանմանը՝ այցելելով կրկնօրինակը։

 

Եգիպտոսի հնությունների հարցերով բարձրագույն խորհուրդը 2009թ.-ին պատվիրել էր Թութանհամոնի և այլ դամբարանների կրկնօրինակները, որպեսզի փրկեն դրանք զբոսաշրջիկների կողմից տեսարժան վայրին անուղղելի վնաս հասցնելուց։

Հնարավոր է, որ մոտ ապագայում այդ դամբարանների մուտքն ամբողջությամբ փակվի։
 Facsimile of the sarcophagus and the burial chamber of the Tomb of Tutankhamun

 

Թութանհամոնի դամբարանի կողքին կտեղադրվի դրա կրկնօրինակը