«Ոչ արցունքաբեր» սոխը կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից և ավելորդ քաշից. հետազոտություն

21:58 • 08.11.13

Նորզելանդացի գիտնականները, մշակման ենթարկելով և փորձարկելով մի քանի տարի առաջ աճեցված ոչ արցունքաբեր սոխը, պարզել են, որ այն կարող է պաշտպանել սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից և կանխել ավելորդ կիլոգրամների ձեռքբերումը: Ուսումնասիրության՝ Journal of Agricultural and Food Chemistry պարբերականում հրապարակված արդյունքները մեջբերում է РИА Новости-ն:


New Zealand Agriseeds ընկերության մասնագետները դեռևս 5 տարի առաջ հայտնաբերել են սոխի տեսակը, որը չի ստիպում «լացել»: Սոխի սերմերից հեռացվել էր արցունքաբեր նյութի արտադրման գենը:


Այնուհետև գիտնականները փորձել են պարզել դրա օգտակարությունը մի շարք հիվանդությունների դեպքում, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգի հետ կապված: Փորձարկման արդյունքում նրանց հաջողվել է պարզել, որ ոչ արցունքաբեր սոխը, ինչպես սովորական սոխն ու սխտորը, դրականորեն է ազդում մարդու արյան մեջ թրոմբոցիտների անջատման վրա՝ կանխելով սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:


Առնետների վրա կատարծ փորձի արդյունքում գիտնականները պարզել են նաև, որ սոխի նոր տեսակը նպաստում է չգիրանալուն:
 

«Ոչ արցունքաբեր» սոխը կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից և ավելորդ քաշից. հետազոտություն