Աստղագետներին զարմացրել է 6 պոչ ունեցող երկնաքարը

01:25 • 09.11.13

Կալիֆորնիայի համալսարանի աստղագետները նկատել են երկնաքար, որը միանգամից 6 պոչ ունի: Ինչպես տեղեկացնում է Slon.ru-ն՝ գիտնականներն իրենց հայտնագործության մասին գրել են Astrophysical Journal Letters ամսագրում:


Այս հրաշքն առաջին անգամ նկատվել է հավայան Pan-STARRS 1 աստղադիտակից նայելու ժամանակ: Ավելի ուշադիր դիտելով P/2013 P5 անունը ստացած երկնաքարին՝ գիտնականներն օգնության էին կանչել «Հաբբլ» տիեզերական աստադիտակին, ինչի արդյունքում սեպտեմբերին հաջողվել էր երկնաքարը դիտել ողջ գեղեցկությամբ:


Ըստ հետազոտողների՝ P/2013 P5-ը ավելի մեծ տիեզերական օբյեկտի մնացորդ է, որը կազմալուծվել է մոտ 200 միլիոն տարի առաջ: Գիտնականները նաև կարծում են, որ այս երկնաքարը միակը չէ, չնայած նրան, որ նման հրաշքներ շատ քիչ են հանդիպում:
 

Աստղագետներին զարմացրել է 6 պոչ ունեցող երկնաքարը