«Բեռլինալե» կինոփառատոնի շրջանակում կկայանա Ջորջ Քլունիի ֆիլմի միջազգային պրեմիերան
Բեռլինի 64-րդ կինոփառատոնի շրջանակում կկայանա Ջորջ Քլունիի «Գանձեր որոնողները» ֆիլմի միջազգային պրեմիերան, հայտնում է Корреспондент-ը:
Քլունիի ֆիլմը հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դաշնակիցների բանակի ջոկատի իրական պատմության վրա: Այն կազմված է եղել զինվորականներից, արվեստագետներից և թանգարանի աշխատակիցներից, և նրա նպատակն է եղել փրկել արվեստի նշանավոր գործերը ֆաշիստներից:
Գլխավոր դերերը ֆիլմում կատարել են հենց Քլունին,Մեթ Դեյմոնը, Բիլ Մյուրեյը, Ջոն Գուդմանը, Ժան Դյուժարդեն և Քեյթ Բլանշետը:
Միջազգային վարձույթում ֆիլմը կհայտնվի հաջորդ տարվա փետրվարի 20-ին:
«Բեռլինալե»-ն կանցկացվի 2014թ. փետրվարի 6-16-ը:
.










