2014 թվականի ամենասպասված մեքենաները՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)
Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը կազմել է 2014 թվականի ամենասպասված մեքենաների ցուցակը, որոնք պետք է դառնան ավտոշուկայի հիմնական բացահայտումները։
Chevrolet Corvette Stingray
Սա 2014 թվականի ամենանշանակալից նորույթն է (համենայնդեպս բոլոր նրանց համար, ովքեր լրջորեն հետաքրքրվում են մեքենաներով)։ 6.2 լ ծավալով շարժիչն ունակ է 100 կմ/ժ արագություն զարգացնել 3.8 վայրկյանում։
Mercedes-Benz S-Class
Jaguar F-Type
Գրավիչ դիզայնով մեքենան կարող է մինչև 100կմ/ժ արագություն զարգացնել 4 վայրկյանում։
Jeep Cherokee
Նոր Cherokee-ն համալրված կլինի կամ 2.4 լ ծավալով 4 գլանանի շարժիչով, կամ 3.2 լ ծավալով V6 շարժիչով։
Mercedes Benz CLA-Class
Բազմաթիվ հասանելի տեխնոլոգիական նորույթներից զատ այն օժտված է զուգահեռ կայանման և ավտոտնակ մտնելու Advance Parking Assist էլեկտրոնային համակարգով։
Cadillac ELR
Cadillac ELR կուպեն Chevrolet Volt էլեկտրաքարի 2-դռնանի տարբերակն է, միայն՝ լյուքս դասի։
Chevrolet SS
Այն առանձնանում է իր ագրեսիվ դիզայնով։ Մեքենան 5 վայրկյանում զարգացնում է մինչև 100կմ/ժ արագություն։
Chevrolet Silverado / GMC Sierra
Toyota Corolla
Այս հեղինակավոր մեքենան ձեռք կբերի առավել ագրեսիվ արտաքին տեսք և մի քիչ կերկարի։ Արտադրողին հաջողվել է ընդլայնել սրահը։
BMW 4 Series
Առջևից այն նման է BMW-ի մյուս սեդաններին։ Բացի այդ, այն նման է BMW 6 Series-ին։ Գնորդներին առաջարկվում է կամ 2 լիտրանոց շարժիչ, կամ առավել արագ՝ 3 լիտրանոց։
Cadillac CTS
Fiat 500L
Այն զգալի երկար է, բարձր ու լայն Fiat 500 կուպեից։ Ներքին տարածքն ընդլայնվել է 42%-ով։
Infiniti Q50
Acura RLX
Kia Cadenza
Նոր սեդանը զգալի երկար է հեղինակավոր Optima-ից, սակայն սրահը նույնն է։ Մեքենան համալրված է 3.3 լիտրանոց V6 շարժիչով։

























