Լեպսը խնդրել է երկրպագուներին իր պաշտպանությանն ուղղված ակցիաներ չանել
Հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը, ում ԱՄՆ-ն «սև ցուցակում» է ներառել մաֆիայի հետ կապեր ունենալու համար, շաբաթ օրը խնդրել է իր երկրպագուներին հրաժարվել իր պաշտպանությանն ուղղված ակցիաներից: Այդ մասին հաղորդել են երգչի պրոդյուսերական կենտրոնից, գրում է Взгляд-ը:
Լեպսը հայտարարել է, որ երկրպագուների գործողությունները կարող են ավելի վատթարացնել իրավիճակը, որը ստեղծվել է նրա անվան շուրջ:
Ավելի վաղ բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկը հաղորդել է, որ երկրպագուները ցանկանում են հավաքվել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ և իրենց դժգոհությունը հայտնել երգչի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքների առնչությամբ:
Գրիգորի Լեպսին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն իր հատուկ ցուցակում էր ընդգրկել՝ կասկածելով Brothers Circle հանցախմբին պատկանելու համար:










