Միշել Օբաման Սպիտակ տանը սեմինար է անցկացրել՝ կինոյի թեմայով (լուսանկարներ)
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տուն է հրավիրելով դպրոցականների և նրանց համար սեմինար կազմակերպել կինոբիզնեսում կարիերայի թեմայով, գրում է buro247.ru-ն:
Սպիտակ տուն են այցելել Վաշինգտոնի,Նյու Յորքի և Բոստոնի դպրոցականները: Թեթև ու անկաշկանդ միջավայրում սեմինարի մասնակիցները պատմել են կինոյի ոլորտի հիմունքների, անիմացիայի, գրիմի, հագուստների, ռեժիսուրայի, երաժշտության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է իրենց կրթությունը օգնել հասնել հաջողությունների:
Հանդիպումը կազմակերպելու հարցում օգնել են կինոպրոդյուսեր, Miramax Films ընկերության համահիմնադիր, The Weinstein Company ընկերության համահիմնադիր Խարվի Վայնշթեյնը, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, ամերիկյան չորս գլխավոր մրցանակների `«Օսկար», «Գրեմի», «Էմմի», «Թոնի» դափնեկիր Վուփի Գոլդբերգը և երկու դերասանուհիներ` Բլեյք Լայվլին և Նաոմի Հարիսը:
![]()















