Փարիզում մյուզիքլի փորձի ընթացքում պայթյունից 1 մարդ է զոհվել. կան վիրավորներ

13:55 • 09.11.13

Փարիզում մյուզիքլի փորձի ընթացքում պայթել է հրատեխնիկան, որը նախատեսված է եղել ելույթի ընթացքում օգտագործելու համար, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով։

 

Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։

 

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ զոհվածը բեմի աշխատող է եղել։ Պայթյունից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

 

BBC-ն իր հերթին տեղեկացնում է, որ տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այլ մանրամասներ հայտնի չեն։