«Աստղային պատերազմների» բաց քաստինգին մասնակցել են հազարավոր մարդիկ

23:48 • 09.11.13

Բրիստոլում գոյացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմում նկարահանվել ցանկացող մարդկանց բազմահազարանոց հերթ: Այս մասին գրում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Mirror-ին:


Առնվազն՝ 4.500 մարդ եկել է լսումների: Նշվում է, որ առաջին օրը հաջողվել է ընդունել միայն 2.500 մարդու:


Սովորաբար՝ բաց մրցույթներն անցկացվում են երկրորդական դերերի համար, սակայն այս ֆիլմը յուրօրինակ բացառություն է: «Աստղային պատերազմների» 7-րդ հատվածի նկարահանումները կսկսվեն 2014 թվականին: