ABBA-ն հնարավոր է վերամիավորվի

16:16 • 10.11.13

ABBA շվեդական լեգենդար խումբը հնարավոր է վերամիավորվի, հայտնում է France Presse-ը` վկայակոչելով քառյակից Ագնետա Ֆալթսքոգի հարցազրույցը գերմանական թերթերից մեկին:

 

Հաջորդ տարի լրանում է խմբի առաջին հիթի` Waterloo-ի 40 տարին, որով նրանք հաղթեցին Եվրատեսիլ երգի մրցույթում և համաշխարհային հռչակ ձեռք բերեցին: Այնուհետև ABBA-ն պետք է դառնար աշխարհի ամենալավ վաճառվող երաժշտական կոլեկտիվներից մեկը:

 

Welt am Sonntag թերթին 63-ամյա Ագնետան բառացիորեն ասել է, որ իհարկե իրենք մտածում են վերամիավորման մասին:
Նա նշել է, որ այդ տարեդարձը հաստատ որևէ կերպ իրենք կնշեն:

 

Խմբի վերջին The Visitors ալբոմը թողարկվել էր 1982-ին, վաճառվել 380 մլն օրինակով` ապահովելով պատմության ամենահաջողակ խմբերից մեկի համարումը: