Աֆրիկան կունենա «սեփական» Կաննի կինոփառատոնը

11:58 • 10.11.13

Այսօր Նիգերիայի Կալաբար քաղաքում մեկնարկում է Աֆրիկյան միջազգային կինոփառատոնը (ԱՄԿ), որի կազմակերպիչները լիահույս են, որ այն դառնալու է մայրացամաքի «սեփական» Կաննը։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, 7-օրյա կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու է աֆրիկյան արտադրության 70 ֆիլմ։
«Մենք հիանում են Կաննի կինոփառատոնով և կարծում ենք, որ մի օր ԱՄԿ-ն կլինի Աֆրիկայի Կաննը»,-նշել է միջոցառման խոսնակ Ջուլիան Նվագբոնիվը։

 

Ի դեպ, Նիգերիան աշխարհում խոշորագույն ֆիլմ արտադրող երկրներից մեկն է, ինչի շնորհիվ երկիրը տարեկան 500 մլն եկամուտ է ունենում։ 2007թ. այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է թիվ 1 կինոարտադրող պետությունը՝ իր հետևում թողնելով Հնդկաստանն ու ԱՄՆ-ն։