Apple-ը աշխատում է մեծ և կոր էկրանով iPhone-ի ստեղծման ուղղությամբ. Bloomberg

20:09 • 10.11.13

Apple ընկերությունում աշխատում են երկու նորագույն iPhone-ների ստեղծման ուղղությամբ, որոնք թողարկվելու են 2014-ին: Այս մասին հաղորդում է Business Insider-ը՝ հղում անելով Bloomberg-ին, որն էլ իր հերթին մեջբերում է «ընկերությանը մոտ կանգնած իր աղբյուրներին»: 

 

Ըստ այս տեղեկությունների՝ հեռախոսները կունենան համապատասխանաբար 4.7 դյույմ և 5.5 դյույմ անկյունագծով կոր էկրաններ: Երկուսն էլ ավելի մեծ են լինելու, քան ներկայիս iPhone 5s-ը, որն ունի 4 դյույմ անկյունագծով էկրան:


Նշվում է, որ 5.5 դյույմ էկրանով սմարթֆոնը կմրցակցի 5.7 դյույմ անկյունագծով Samsung Galaxy Note հեռախոսի հետ:


Աղբյուրը նաև նշում է, որ Apple-ը նաև մշակում է նոր գերժամանակակից սենսորային համակարգ՝ հպման տարբեր մակարդակներով, որը, սակայն, դեռևս չի կիրառվի նոր iPhone-ներում:

 

Հոդվածագիրը նաև ներկայացնում է նոր սմարթֆոնի դիզայնը՝ իր պատկերացմամբ: 

 


 

Apple-ը աշխատում է մեծ և կոր էկրանով iPhone-ի ստեղծման ուղղությամբ. Bloomberg