Հազարավոր ուղտեր ժամանել են Հնդկաստանի Պուշկար քաղաք՝ մասնակցելու ուղտերի տոնավաճառ-փառատոնին (լուսանկարներ)

20:37 • 10.11.13

Հազարավոր առևտրականներ հավաքվել են Հնդկաստանի ոչ մեծ Պուշկար քաղաքում՝ տոնելու մեկ շաբաթ տևող ուղտերի փառատոնը, որի ժամանակ հազարավոր սապատավոր կենդանիներ գնվում և փոխանակվում են:


Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ Պուշկարի ամենամյա տոնավաճառը աշխարհի ամենամեծ առևտրային իրադարձություններից է, որն անցկացվում է Պուշկար լճի մոտակայքում՝ շրջապատված հարյուրավոր տաճարներով:

 

Հնդկաստանում այսօր մեկնարկած միջոցառմանը մի վայրում են հավաքվում հարյուրավոր ուղտավաճառներ, կմասնակցեն 20 000 կենդանիներ: Տոնավաճառի ժամանակ փոխանակվում են նաև ձիեր և խոշոր եղջերավոր անասուններ, ինչպես նաև տեղի է ունենում կենդանիների մրցավազք և գեղեցկության մրցույթ: Միջոցառումն ամեն տարի գրավում է նաև շուրջ 200 000 զբոսաշրջիկների:


Պուշկար քաղաքը հայտնի է իր տարբեր ավանդույթներով, որոնցից է նաև Պուշկար լճի սուրբ ջրերի օրը, որը համընկնում է լիալուսնի հետ: Տեղացիները հավատում են, որ լիալուսնի օրը բարենպաստ ժամանակ է լճում լողանալու համար, ինչը ազատում է նրանց մեղքերից: