Չինաստանում «հավերժության» կամուրջ են կառուցում (լուսանկարներ)

23:32 • 10.11.13

Չինաստանում կառուցվող ֆուտուրիստական կամրջի դիզայնն առանձնանում է բավականին արտասովոր մտահղացմամբ: Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ կառույցի կոր գծերը հուշում են, որ այն նախագծողները ոգեշնչվել են Մյոբիուսի փշաժապավենով:


Կամուջը կազմում է Չինաստանի Մեիխի շրջանի շուրջը կառուցվող նոր քաղաքի նախագծի մասը: Կամրջի երկարությունը կազմելու է 160 մետր, իսկ բարձրությունը կլինի 25 մետր: Նախագծի հեղինակների խոսքով՝ կամուրջը շուտով պատրաստ կլինի:

 

Չինացի դիզայներների նախագծի համաձայն, որը ստեղծելիս հաշվի են առել Մյոբիուսի ժապավենի սկզբունքը, կոր հարթակների շնորհիվ անցորդները կկարողանան կամրջից ուսումնասիրել քաղաքի ցանկացած կետ:

 

Մյոբիուսի ժապավենը հայտնաբերվել է 1858-ին գերմանացի գիտնականների կողմից: Այն իրենից ներկայացնում է մակերես, որն ունի միայն մեկ կողմ և միայն մեկ սահման:
 

Չինաստանում «հավերժության» կամուրջ են կառուցում (լուսանկարներ)