Ֆրանսիայում 1500 տարվա պատմություն ունեցող երկարավուն գանգ են հայտնաբերել
Ֆրանսիացի հնագետները զարմանալի հայտնագործություն են կատարել Ֆրանսիայի Էլզաս պատմական մարզում պեղումներ կատարելիս ժամանակ: Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ հայտնագործությունն իրենից ներկայացնում է երկարավուն գանգ, որը 1500 տարվա պատմություն ունի:
Հայտնագործությունն ստիպել է հնագետներին մեծացնել ուսումնասիրության տեղանքը՝ մինչև 7.5 հա, որի արդյունքում հսկայական քանակությամբ բրածոներ են հայտնաբերվել՝ մարդկային և կենդանական մնացորդներ, նեոլիթյան դարաշրջանից և գալլո-հռոմեական ժամանակաշրջանից:
Ըստ գիտնականների՝ գանգը երկարավուն ձև է ընդունում գանգային փոփոխությունների, օրինակ դեֆորմացիայի ժամանակ, ինչը բնորոշ է եղել հնագույն մեզոամերիկյան մշակույթներին: Այս երևույթն լայն տարածում է գտել Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում:












