Apple-ն անվճար կվերանորոգի iPhone 5S-ն ու iPhone 5C-ն
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է անվճար վերանորոգել իր վերջին iPhone 5S և iPhone 5C սմարթֆոնները, ինչի մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Apple-ի խանութների աշխատակիցները պատրաստ են նորերով փոխարինել այս սմարթֆոնների որոշ դետալները՝ այդ թվում նաև թաչսքրինները։
Այս նպատակով Apple-ի խանութներում հատուկ տեխնիկակական սարքավորումներ կտեղադրվեն, որոնք հնարավորություն կտան անմիջապես օգտատիրոջ աչքի առաջ վերանորոգել հեռախոսը։
Ներկայում Apple-ը երաշխիքի մեջ գտնվող վնասված սմարթֆոնները փոխարինում է ամբողջովին նորերով, իսկ նոր նախաձեռնության արդյունքում ընկերությունը ստիպված չի լինի դա անել, իսկ օգտատերերը հետ կստանան իրենց հին, սակայն վերանորոգված հեռախոսները։










