Մարսի մակերեսին «մողես» են հայտնաբերել (լուսանկար)
ՆԱՍԱ-ի Curiosity մարսիական զոնդից ստացված նոր լուսանկարները ցույց են տալիս, որ Կարմիր մոլորակի վրա հնարավոր է կենդանական կյանքի գոյությունը, ներկայացնում է Russia Today-ը:
UFO Sightings Daily պորտալի տվյալներով, որը զբաղվում է ՉԹՕ-ների (չհայտնաբերված թռչող օբյեկտ) ուսումնասիրմամբ և հայտնի է ՆԱՍԱ-ի ֆոտոարխիվների վերլուծությամբ, հրապարակված լուսանկարում երևում է քարացած իգուանայի պատկերը՝ մարսիական մակերեսի վրա:
Պորտալի մի շարք օգտատերեր անգամ կարծիք են հայտնել, որ կենդանու առկայությունը Կարմիր մոլորակի վրա պայմանավորված է նրանով, որ հավանաբար մողեսին այնտեղ են փոխադրել Curiosity-ի առաքելության փորձարկումների շրջանակներում: Սակայն, հիմնական կարծիքն այն է, որ լուսանկարում պատկերված է սովորական մարսիական ժայռակտորներից մեկը, որը յուրատեսակ ձև ունի:











