«Միսս Տիեզերք-2013» մրցույթի եզրափակիչը՝ լուսանկարներով

12:29 • 10.11.13

Երեկ Մոսկվայում կայացել է «Միսս Տիեզերք-2013» գեղեցկության մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Վելեսուելայի ներկայացուցիչ Գաբրիելա Իսլերը։ Այս կապակցությամբ Al Arabiya-ն ներկայացրել է ծավալուն ֆոտոշարք, որը նվիրված է վենեսուելացի գեղեցկուհու հաղթանակին։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Միսս տիեզերք-2013» մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել 16 երկրներ ներկայացնող աղջիկներ: Նրանց թվում են՝ Կոստա-Րիկայի, Ուկրաինայի, Չինաստանի, Էկվադորի, Մեծ Բրիտանիայի, Ինդոնեզիայի, Վենեսուելայի, Դոմինիկյան Հանրապետության, Պուերտո-Րիկոյի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Նիկարագուայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Ֆիլիպինների ներկայացուցիչները:
 

Ժյուրին գլխավորում էր ամերիկյան Aerosmith խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերը, ով առաջին անգամ էր դատում գեղեցկության մրցույթ: Շոուն վարում էին բրիտնական Spice Girls խմբի նախկին մեներգիչ Մելանի Բրաունը և NBCT հեռուտաընկերության վարող Թոմաս Ռոբերտսը: