Ժամանակակից ուղևորատար նավի կողքին «Տիտանիկը» ուղղակի «նավակ է». Business Insider
Սովորաբար խոսելով 20-րդ դարի, թերևս, ամենահայտնի նավի՝ «Տիտանիկի» մասին, մարդիկ պատկերացնում են վիթխարի մի նավ։ Business Insider-ը նկատում է, որ ներկայում շատ շատերի պատկերացման մեջ «Տիտանիկը» հսկայական չափերի է, և դրա հետ չեն կարող համեմատվել ժամանակակից նավերը։
Այս միֆը ցրելու համար կայքը մի լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ հռչակավոր «Տիտանիկը» ժամանակակից ուղևորատար նավի կողքին, անշուշտ, դադարում է վիթխարիության զգացում ներշնչել։











