240-ամյա ռոբոտը՝ ժամանակակից համակարգչի «նախահայրն է» (լուսանկարներ, տեսանյութ)

17:13 • 10.11.13

Համակարգիչը 20-րդ դարի խոշորագույն նվաճումներից մեկն է, սակայն, ինչպես պնդում է Oddity Central-ը, իրականում դրա «նախահայրը» ստեղծվել է 240 տարի առաջ՝ 1770-ական թվականներին։
 

Հեղինակն է հայտնի շվեյցարացի ժամագործ Պիեռ Ժակ Դրոզը, ում ստեղծած բարդ մեխանիզմը կարողանում է բառեր ու նախադասություններ գրել։ Ուշագրավ է հատկապես այն փաստը, որ հարյուրամյակներ անց այն դեռևս աշխատում է։

 

Ոլորտի մասնագետները նշում են, որ սա մեխանիկական հրաշք է՝ հաշվի առնելով այն, որ նմուշը ստեղծվել է 18-րդ դարում։ Մեխանիզմը բաղկացած է մոտ 6 հազար մասնիկներից, որոնք բոլորն են պատրաստված են ձեռքով։

 

Փոքրիկ տղայի տեսքով ստեղծված ռոբոտն այնպիսի ճշգրությամբ է պատրաստված, որ ոչ միայն գրում է մարդկային ձեռագրով, պահպանում է տառերի միջև ճիշտ հեռավորությունը, այլև վերահսկում է գրչի վրա կիրառվող ճնշման չափը։
 

Մասնագետներն այն համարում են ժամանակակից համակարգչի «նախահայրը», քանի որ ռոբոտը հնարավոր է ծրագրավորել։

 

The-Writer-automaton2

 

The-Writer-automaton

 

 


 

240-ամյա ռոբոտը՝ ժամանակակից համակարգչի «նախահայրն է» (լուսանկարներ, տեսանյութ)