ABBA խմբի երաժիշտները հերքել են 2014-ին վերամիավորվելու մասին լուրերը

17:09 • 11.11.13

Շվեդական լեգենդար ABBA խմբի անդամ Բյորն Ուլվեուսը հերքել է տեղեկությունն այն մասին, թե հաջորդ տարի թիմը կվերամիավորվի, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

«Մենք պարզապես դա անելու անհրաժեշտություն չենք տեսնում: Չգիտես, թե ինչպես բեմ վերադառնալը տարածված քայլ է դարձել: Ես արդեն չգիտեմ 1980-ականների մի խումբ, որը կրկին հանդես չի եկել»,- ասել է երգիչը:

 

Այս լուրը հերքել է նաև խմբի մեկ այլ մասնակից, կոմպոզիտոր Բենի Անդերսոնը:

 

Հիշեցնենք, որ խմբի երգչուհի Ագնետա Ֆելտսկուգը գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ չի բացառում լեգենդար խմբի վերամիավորվելու հնարավորությունը: