Երաժշտական գործիք է հավաքվել` ըստ դա Վինչիի գծագրերի

12:22 • 11.11.13

Լեհ երաժիշտները հավաքել են արտասովոր երաժշտական գործիք` ըստ Լեոնարդո դա Վինչիի գծագրերի, հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքի լրատվականը:

 

Այժմ այդ գործիքը` դա Վինչիի ալտը, անվանում են յուրաքանչյուր երաժշտի երազանք: Արտաքինից այն նման է դաշնամուրի կամ կլավեսինի: Սակայն ներսում բացակայում են սովորական մուրճիկները, որոնք հարվածում են լարերին և ստանում հնչյուններ: Այստեղ լարն է հպվում հատուկ շարժական անվին: Վերջինս կատարողը պտտում է ոտնակի միջոցով:

 

Երաժիշտները պնդում են, թե դա Վինչիի ալտն ունակ է բացառիկ երաժշտական նրբություններ արտահայտել: Օրինակ` դրա դեպքում հնչյունը կարող է անվերջ մարել և ապա ուժգնանալ` չընդհատվելով:

 

Հայտնի է, որ դա Վինչին իր նախագծած գործիքների ձայնն այդպես էլ չի լսել: Այս ալտը ևս նրա կենդանության օրոք գոյություն է ունեցել միայն գծագրերով:
 

Երաժշտական գործիք է հավաքվել` ըստ դա Վինչիի գծագրերի