Բևեռլի Հիլզում կայացել է BAFTA Britannia Awards-2013 մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)
Հոլիվուդյան Beverly Hilton հյուրանոցում կայացել է BAFTA Britannia Awards-2013 մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիան իր մրցանակներն է շնորհել մեծ էկրանի ու հեռուստատեսության ամենաարժանի ներկայացուցիչներին։
Ինչպես նշում է Tatler-ը, ակադեմիայի որոշման համաձայն՝ «Տարվա լավագույն բրիտանացի դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բենեդիկտ Կամբերբեթչը, իսկ Ջորջ Քլունին ստացել է Սթենլի Կուբրիկի անվան մրցանակ։
Կատակերգության բնագավառում ունեցած ավանդի համար պարգևատրվել է Սաշա Բարոն Կոհենը, իսկ ռեժիսուրայի մրցանակը ստացել է Քեթրին Բիգելոուն։
Ջորջ Քլունի, Սալմա Հայեկ


























