Ծխող տղամարդիկ ավելի ենթակա են մազաթափության ռիսկի. հետազոտություն

12:30 • 11.11.13

Թայվանի ազգային համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որով ապացուցվել է` ծխելը վաղ տարիքում տղամարդկանց ճաղատացման ռիսկի ամենաուժեղ գործոնն է, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

 

Նրանք պարզել են, որ անգամ ասիացի տղամարդիկ, ովքեր գենետիկորեն ավելի կայուն են մազաթափության դեմ, քան եվրոպեոիդ ռասայի տղամարդիկ, նույնպես ենթակա են այդ ռիսկին:

 

Նրանք հետազոտել են 740 թայվանցի տղամարդու, որոնց միջին տարիքը եղել է 65:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 20 ծխախոտ ծխած տղամարդիկ ավելի նոսր մազածածկույթ ունեն:
Գիտականորեն դա բացատրվում է նրանով, որ երկարատև ծխելը թուլացնում է արյունատար անոթները, ինչի հետևանքով տեղի է ունենում արյան շրջանառության խախտում: Այդ գործընթացը հանգեցնում է մազերի թուլացմանն ու կորստին:
 

Ծխող տղամարդիկ ավելի ենթակա են մազաթափության ռիսկի. հետազոտություն