Կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է կենդանու մոտ

23:59 • 11.11.13

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են կենդանիների շրջանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին:


Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ BBC-ին հղումով, MERS-CoV հիվանդությունը հայտնաբերվել է ուղտի մոտ: Աղբյուրի տվյալներով՝ կորոնավիրուսով նախկինում հիվանդ է եղել կենդանու տերը:


Հիվանդությունից Առաջավոր Արևելքում մահացել է 53 մարդ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը գրանցվել է Օմանում:
 

Կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է կենդանու մոտ