Էմինեմը, Ջասթին Բիբերն ու Քեթի Փերին MTV մրցանակ են ստացել (լուսանկարներ)
Ամստերդամում ավարտվել է MTV European Music Awards-ի արարողությունը: 2013 թվականի լավագույն երգչուհի է ճանաչվել ամերիկուհի Քեթի Փերին, հաղորդում է ntv.ru-ն: Մրցանակը սևահեր երգչուհու համար երրորդն է դարձել իր կարիերայի ընթացքում:
Տարվա լավագույն երգիչ է ճանաչվել կանադացի Ջասթին Բիբերը: Երիտասարդ աստղն այդ տիտղոսը ստանում է չորրորդ տարին անընդմեջ:
Ամերիկացի ռեփեր Էմինեմը ճանաչվել է «Համաշխարհային կուռք»:
Մայլի Սայրուսը մրցանակ է ստացել լավագույն տեսահոլովակի համար:
«Տարվա լավագույն այլընտրանքային խումբ» է ճանաչվել Thirty Seconds to Mars-ը: Խմբի առաջատարը՝ ամերիկացի դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն, մրցանակը ստանալու համար բեմ բարձրանալով՝ մեկ րոպե լռությամբ հարգել է Հարավարևելյան Ասիայում մոլեգնող «Հայան» թայֆունի զոհերի հիշատակը:











