Լեդի Գագան ցուցադրել է «աշխարհում առաջին թռչող զգեստը» (լուսանկարներ)
Երգչուհի Լեդի Գագան Նյու Յորքի Բրուքլին թաղամասում ցուցադրել է բարձրտեխնոլոգիական սպիտակ թռչող սարք, որը, ինչպես նա է ներկայացնում, «աշխարհի առաջին թռչող զգեստն է», հաղորդում է Associated Press-ը:
Հնարամիտ սարքով նա թռչել է հսկայական շինությունում, որտեղ տեղի է ունեցել երգչուհու Artpop նոր ալբոմի շնորհանդեսը: Գագան մարտկոցով աշխատող սարք-զգեստն անվանել է «Վոլանտիս» և ապագայի ճանապարհորդությունների համար լավ նախատիպ:
Նա ստեղծել է զգեստը որպես ապագայի և դրա երիտասարդության խորհրդանիշ:










