Հնդկաստանի տիեզերական զոնդը, որը պետք է ուսումնասիրեր Մարսը, դուրս չի եկել ուղեծիր

18:37 • 11.11.13

Հնդկաստանի կողմից արձակված տիեզերական զոնդը, որը նախատեսված է Մարսում ուսումնասիրություններ անելու համար, այսօր չի կարողացել դուրս գալ ցանկալի ուղեծիր: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հնդկական լրատվական կայքին հղումով:

 

Հիշեցնենք, որ զոնդը տիեզերք էր արձակվել Բենգալյան նեղուցում գտնվող կղզուց: Նախատեսվում էր, որ սկզբնական շրջանում այն դուրս կգա Երկրի ուղեծիր, ապա դեկտեմբերի 1-ին կուղևորվի Մարս: Հաշվարկների համաձայն՝ տիեզերական սարքը, հաղթահարելով շուրջ 780 մլն կմ տարածք, պետք է հասներ Մարսի ուղեծրին հաջորդ տարվա սեպտեմբերին:

 

Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ փորձարկման ժամանակ ամենաբարդը տիեզերանավի՝ Երկրի ուղեծրից դեպի Մարս ուղևորվելու կետն ու պահը որոշելն է:
 

Հնդկաստանի տիեզերական զոնդը, որը պետք է ուսումնասիրեր Մարսը, դուրս չի եկել ուղեծիր