Բրազիլացի դիզայները հակացելյուլիտային ջինսեր է ստեղծել
Բրազիլացի դիզայներ Ալեքսանդր Հերչկովիչը հայտարարել է, որ ստեղծել է աշխարհում առաջին ջինսերը, որոնք, օգտագործելով մարմնի ջերմությունը, օգնում են պայքարել ցելյուլիտի դեմ, հաղորդում է Daily Mail-ը:
Նրա ստեղծած ջինսերը վերցնում են մարմնի ջերմությունը, դրանք փոխակերպում ինֆրակարմիր ճառագայթների, որոնք ընկնում են մաշկի այն հատվածների վրա, որոնց ցելյուլիտ է սպառնում:
Ռիո դե Ժանեյրոյի ֆեյշն-շոուի ժամանակ ներկայացնելով հակացելյուլիտային ջինսերը՝ Հերչկովիչը հայտնել է, որ ապրանքի հինգ տարի տևած ուսումնասիրությունն ապացուցել է իր արդյունավետությունը: Այնուամենայնիվ, բժիշկները թերահավատորեն են վերաբերվել ապրանքին՝ ասելով, որ ցելյուլիտի դեմ հրաշք բուժում գոյություն չունի:
Հերչկովիչի ջինսերում օգտագործված է մանրաթել, որը կոչվում է Էմանա մանվածք. այն պատրաստվել է Բրազիլիայում և արդեն օգտագործվել մարզահագուստի և ներքնաշորերի արտադրության մեջ:










