Ջոն Լենոնի մանկության տունը վաճառվել է 772.000 դոլարով

09:19 • 11.11.13

Բրիտանական Լիվերպուլ քաղաքի Նյուքասլ 9 հասցեում գտնվող Ջոն Լենոնի մանկության տունը 772.000 դոլարով գնել է մի ամերիկացի, հաղորդում է Forbes-ը:

 

Երեք սենյականոց կարմիր աղյուսից տան նախնական գինը, որտեղ լեգենդար Beatles խմբի աստղն ապրել է մինչև հինգ տարեկանը, 150.000-ից 250.000 ֆունտ ստեռլինգ է եղել: Այնուամենայնիվ, Countrywide Property Auctions-ի կազմակերպիչների խոսքերով՝ երաժշտության պատմության այս հազվագյուտ մասնիկը գնելու մրցակցությունը շատ արագ աճել է:

 

Տունը որոշակի վերանորոգում է պահանջում, սակայն այն առանց փոփոխության պահպանել է Լենոնի մանկության օրերից շատ առանձնահատկություններ: