Մայլի Սայրուսը MTV Europe Music Awards-ին մարիխուանա է ծխել բեմում

10:17 • 11.11.13

Ամերիկյան երգչուհի Մայլի Սայրուսը ցնցել է Ամստերդամում անցկացված MTV Europe Music Awards-ի հանդիսատեսին, հաղորդում է ntv.ru-ն:

 

Տարվա լավագույն տեսահոլովակի համար մրցանակը ստանալու ժամանակ 20 տարեկան շիկահերը բեմում պայուսակից հանել է մարիխուանան և զարմացած հանդիսատեսի աչքի առաջ ծխել այն: Այնուհետ նա «թվերքինգ» է պարել գաճաճի հետ:

 

Երգչուհու Wrecking Ball երգի տեսահոլովակը ճանաչվել է «Տարվա լավագույն տեսահոլովակ»:

 

Մարիխուանան Նիդեռլանդներում օրինականացված չէ, սակայն փոքր քանակով պահելու համար պատասխանատվության չեն ենթարկում, և այն ազատ վաճառվում է սրճարաններում: