Apple ընկերության «տիեզերական կամպուսը». նոր լուսանկարներ և տեսանյութ

14:30 • 12.11.13

Wired ամսագիրը հրապարակել է 3D ձևաչափով լուսանկարներ, որոնցում պատկերված է Apple ընկերության՝ թռչող ափսե հիշեցնող ապագա կամպուսը, գրում է hitech.vesti.ru-ն։ 

 

Նոր լուսանկարները թույլ են տալիս մանրամասն ուսումնասիրել, թե ինչպիսին կլինի i-արտադրանքների շնորհանդեսների նոր սրահը, սրճարանը, կորպորատիվ լսարանը, կայանատեղին, աստիճանները և մուտքերը։

 

«Տիեզերական» կամպուսի ստեղծման գաղափարն ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսինն է, որը ներկայացրել էր 2011թ. հունիսին՝ իր մահից 4 ամիս առաջ։

 

Apple ընկերության նոր «տան» կառուցման վերաբերյալ վերջնական որոշում իշխանությունները կկայացնեն նոյեմբերի 15-ին։ Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, մինչև տարվա վերջ ընկերությունը հույս ունի սկսել հին շինությունների քանդումը և շինհրապարակի կառուցումը։

 

Սպասվում է, որ նոր շենքը կզբաղեցնի 260 հազ. քմ տարածք։ Գլխավոր՝ 4-հարկանի շրջանաձև շենքը կպատրաստվի ապակուց, բետոնից և պողպատից, և կարող է ընդունել 14.200 աշխատակից։


 

Apple ընկերության «տիեզերական կամպուսը». նոր լուսանկարներ և տեսանյութ