Դևիդ Բեքհեմը գիրք է թողարկել

10:47 • 12.11.13

Նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ներկայացրել է իր գիրքը, գրում է buro247.ru-ն։


Մինչ մամուլը քննարկում է Բեքհեմին մարզական արժանիքների և ակտիվ բարեգործական գործունեության համար ասպետի կոչում շնորհելու հավանականությունը, ֆուտբոլիստը թողարկել է իր սեփական գիրքը։

 

Գիրքը նվիրված է նրա մարզական կարիերայի ավարտին՝ 20 տարի խաղալուց հետո։ Հայտնի է, որ գրքում լուսանկարներ կան ֆուտբոլիստի անձնական արխիվից։

 

Բեքհեմն առաջին բրիտանացի ֆուտբոլիստն է, ով մասնակցել է 100 հանդիպումների ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ Նա եղել է Անգլիայի հավաքականի կապիտանը 2000թ. նոյեմբերի 15-ից մինչ 2006թ. աշխարհի առաջնության ավարտը։

 

Amazon կայքում գիրքն արժե 25 դոլար։