Բեռլինում ոչ վարժ կարդացողների համար գրադարան կհայտնվի

14:06 • 12.11.13

Բեռլինի Պաբլո Ներուդայի անվան գրադարանի շենքում շաբաթ օրը կկայանա ևս մի, իր տեսակով յուրօրինակ գրադարանի բացում, որն առաջարկում է գրքեր, ինչպես նաև աուդիոձայնագրություններ և ֆիլմեր այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում վարժ կարդալ, դժվարությամբ են ճանաչում բառերը և դրանց ապակոդավորում են իրականացնում, հաղորդում է dw.de-ն:

 

Գրադարանի բաժանորդներ կարող են դառնալ ինչպես նյարդաբանական խանգարումներով մարդիկ, այնպես էլ մարդիկ, որոնք գերմաներենին լավ չտիրապետելու պատճառով ընթերցանության հետ կապված խնդիրներ ունեն:

 

Նոր գրադարանի ֆոնդը պարունակում 250-ից ավելի գիրք և ինֆորմացիայի այլ կրիչներ՝ հեշտ և ընկալման համար հասկանալի լեզվով: Այդ ծրագրի նախաձեռնողների խոսքերով՝ նման գրականություն գրեթե անհնար է գտնել սովորական գրադարաններում: