Բրազիլիայում 10 հազար տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել (լուսանկարներ)
Բրազիլացի գիտնականները երկրի տարածքում հայտնաբերել են 10 հազար տարվա պատմություն ունեցող ժայռապատկերներ, որոնցում, ըստ մասնագետների, պատկերված են խոզեր, թռչուններ, ինչպես նաև երկրաչափական մարմիններ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, դրանք գտնվում են Սերադո արևադարձային սավաննայում, որը զբաղեցնում է Բրազիլիայի հողատարածքի 21%-ը։
Գիտնականներից մեկը՝ Ալեքսին Քյորողլյանը, կարծում է, որ ժայռապատկերներն արվել են այս քարանձավներում բնակվող որսորդների կողմից։
Սերադո սավաննայում է բնակվում վերացման վտանգի տակ գտնվող 60 կենդանատեսակ, իսկ դրա բույսերի 44%-ն էլ հնարավոր չէ հանդիպել աշխարհի որևէ այլ անկյունում։













