Ամերիկացիների 46%-ը վստահ է, որ Երկիրն առաջացել է 6 հազար տարի առաջ

11:46 • 12.11.13

Հասարակական կարծիքի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (Gallup) 30 տարի շարունակ հարցում է անցկացրել ԱՄՆ-ի բնակիչների շրջանում՝ փորձելով պարզել նրանց տեսակետն էվոլյուցիայի ու մարդկության վերաբերյալ, գրում է Russia Today-ը։

 

Այս տասնամյակների ընթացքում հարցումների արդյունքները գրեթե չեն փոփոխվել։ Օրինակ՝ անցած տարվա ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ամերիկացիների մոտ կեսը հավատում է Երկրի վրա կյանքի առաջացման աստվածաշնչյան տարբերակին։

 

Gallup-ի մասնագետները պարզել են, որ ամերիկացիների 46%-ը հավատում է, որ Աստված մարդկանց իրենց ներկայիս տեսքով ստեղծել է ոչ ավելի քան 10 հազար տարի առաջ։

 

1650թ. իռլանդացի արքեպիսկոպոս Ջեյմս Աշերը, հիմնվելով Հին կտակարանի վրա, հաշվարկել է, որ Երկիրը ստեղծվել է մ.թ.ա. 4004-ին, հոկտեմբերի 23-ին՝ կիրակի օրը։ Եվ առայսօր այս վարկածն ամենատարածվածն է արարչապաշտների շրջանում։

 

Gallup-ի սոցհարցումների արդյունքում հայտնի է դարձել, որ ամերիկացիների կեսի կարծիքով՝ Աշերի հաշվարկները լիովին արտացոլում են 6 հազար տարի առաջ ստեղծված մեր մոլորակի իրական տարիքը։
 

Ամերիկացիների 46%-ը վստահ է, որ Երկիրն առաջացել է 6 հազար տարի առաջ