Ծովային կենսաբանների համար լողացող լաբորատորիա կստեղծվի (լուսանկարներ)
Ֆրանսիացի ճարտարապետ Ժակ Ռոժերը նախագծել է ծովային կենսաբանների համար նախատեսված բացառիկ լաբորատորիա, որը լողացող է ու պետք է տեղադրվի անմիջապես օվկիանոսի կենտրոնում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, այն իր արտաքին դիզայնով շատ նման է գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում առկա շինություններին։
SeaOrbiter կոչվող լաբորատորիայի կառուցումը կսկսվի 2014թ. առաջին կեսին։ Մոտ 50 մ բարձրություն ունեցող շինության 2/3-րդ մասը նախատեսված է ջրի մեջ լինելու համար, ինչը հնարավորություն կտա մասնագետներին ավելի լավ ուսումնասիրել օվկիանոսի խորքերն ու էկոհամակարգերը։
Նախագիծն իրագործելու համար կպահանջվի 52.7 մլն դոլար, ինչից հետո 18-20 ծովային կենսաբաններ հնարավորություն կունենան ապրել 1000 տոննա քաշով լաբորատորիայում։
















